ՌԴ-ն ու Չինաստանը պայմանավորվել են զարգացնել տնտեսական համագործակցությունը
Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են ջանքեր գործադրել տնտեսական ոլորտում համագործացելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Առաջնային ուշադրությունը բանակցությունների ընթացքում ավանդաբար դարձրել ենք տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Պուտինը՝ ամփոփելով ռուս-չինական բանակցությունները:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Չինաստանը Ռուսաստանի համար կարևորագույն առևտրային գործընկերն է:
Նա նաև շեշտել է, որ քննարկվել է գործունեության տարբեր ոլորտներում համագործակցելու հարցը: Արդյունքում ստորագրվել է համաձայնագրերի մի ամբողջ փաթեթ: