Պուտինը՝ «Brexit»-ի` ՌԴ-ի համար ծանր հետևանքների մասին
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները Մեծ Բրիտանիայի հանրաքվեի հետևանքները կվերլուծեն և կփորձեն նվազագույնի հասցնել «Brexit»-ի ազդեցությունը ռուսական տնտեսության վրա: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Դատելով այս ամենից՝ այժմ կհետևեն ինչ-որ ձևական գործընթացներ, որոնք կապված են բրիտանացիների՝ Եվրամիության կազմից դուրս գալու հետ: Մենք ուշադիր կհետևենք դրանց, կվերլուծենք և կձգտենք նրան, որ նվազագույնի հասցնենք մեր տնտեսության համար այդ որոշման ինչ-որ բացասական երևույթներ:
Մենք տեսնում ենք, որ եթե հիմա դա վնասեց շուկաներին, արժույթներին, ապա անխուսափելիորեն կարտացոլվի նաև բորսայական ինդեքսների վրա, հետևաբար կազդի նաև ավանդական ապրանքների գների վրա, սակայն ես վստահ եմ, որ դա կշտկվի մոտ ժամանակներս»,- հայտնել է ՌԴ նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում: