Պեսկովը հորդորում է «Brexit»-ը չկապել հակառուսական պատժամիջոցների հարցի հետ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԵՄ-ում շատ լարված քննարկում է ընթանում հակառուսական պատժամիջոցների մասին: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Նա նշել է, որ այդ գործընթացն անկախ է «Brexit»-ի գործընթացից:
«Նախ, եթե դա՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալը, տեղի ունենա, ապա դա մեկ օրվա գործընթաց չէ: Երկրորդ, Մեծ Բրիտանիան ԵՄ-ի անդա՞մ է, թե ոչ, այնտեղ շատ տարբեր կարծիքներ կան ԵՄ-ի մասին՝ պատժամիջոցային քաղաքականության և դրանց արդյունավետության հետ կապված»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ տարբեր երկրներ տարբեր աստիճանով են հետաքրքրված ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցում և տարբեր կերպ են մեկնաբանում «ՌԴ-ի և ԵՄ-ի բարիդրացիական հարաբերությունների՝ այլընտրանք չունենալը»: