ԱՄՆ-ի դեսպանատանը պատմել են Նուլանդի և Սուրկովի զրույցի մասին
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի և Ռուսաստանի նախագահի օգնականի միջև տեղի է ունեցել կառուցողական զրույց, որը վերաբերել է Մինսկի համաձայնագրի կատարանը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմին:
«Քննարկումները եղել են շատ դետալային, կառուցողական և մանրամասն: Մասնակցող կողմերը կենտրոնացել են Մինսկի համաձայնագրի շրջանակներում անվտանգության պահպանմանը, թե ինչպես արագորեն հասնել հրադադարի ռեժիմին, ծանր հրետանու դուրս բերմանը և խոսվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների առանց խոչընդոտների մուտքի ապահովման մասին` Ուկրաինայի արևելյան մաս»,- հայտնել են դիվանագետները: