ՇՀԿ-ն պետք է դիմադրի Աֆղանստանից բխող ահաբեկչությանը. Պուտին
Շանհայի կազմակերպության երկրները պետք է ակտիվացնեն աշխատանքն ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու հարցում, որը բխում է Աֆղանստանից: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Վլադիմիր Պուտինի խոսքին:
«Հատուկ ուշադրություն է պահանջում Աֆղանստանի իրավիճակը: Կարևոր է Աֆղանստանի գործընկերների հետ միասին ակտիվացնել պայքարը` այդ երկրից բխող ահաբեկչության դեմ»,- ասել է Պուտինը: