ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Պուտինին «Brexit»ի հաղթող է անվանել
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Մաքֆոլը հայտնել է, որ հանրաքվեի արդյունքը հանդիսանում է «արտաքին քաղաքականության նպատակների հսկա հաղթանակը»` նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը:
«Ապշած եմ հանրաքվեի արդյունքներից: Պարտված են ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն` նրանք ովքեր հավատում են ուժեղ միասնական ժողովրդավարական Եվրոպային: Հաղթողը Պուտինն է»,- գրել է նա թվիթթերյան իր էջում: