Ռուսաստանը կարող է Ղրիմում «Իսկանդեր»-ներ տեղակայել. Reuters
Ռուսաստանը կարող է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ տեղակայել Ղրիմում և Կալինինգրադում: Այս մասին հաղորդում է « Reuters»-ը` հղում անելով Ռազմավարական և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Միխայիլ Բարաբանովին և Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովին, ովքեր մոտ են ռուսական զինված ուժերին:
Նրանք հայտնել են, որ Ռուսաստանը կարող է Ղրիմում «Իսկանդեր»-ներ տեղակայել:
«Ես կարծում եմ, որ Կրեմլը պաշտոնապես որոշում կընդունի «Իսկանդեր»-ներ տեղակայել Կալինինգրադում մինչև 2018 կամ 2019 թ-ը, երբ Լեհաստանում սկսեն աշխատել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերը»,- նշել է Բարաբանովը:
Ըստ նրա, հրթիռային համակարգերը, որոնք Ռուսաստանը կարող է տեղակայել Կալինինգրադում, չեն ունենա միջուկային մարտագլխիկներով հրթիռներ: Սակայն Բարաբանովը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմը կարող է նման քայլի դիմել: