ՌԴ-ն կարող է ԵԽԽՎ վերադառնալ 2017թ-ին
Ռուսական պատվիրակությունը դիտարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով վերադառնալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Ռուս խորհրդարանականների խոսքով՝ եվրոպացի ներկայացուցիչների մեծամասնությունը կողմ է հակառուսական պատժամիջոցների աստիճանաբար չեղարկմանը և ռուսների՝ ԵԽԽՎ վերադառնալուն, քանի որ ՌԴ-ն արտաքին քաղաքական հարթակւմ կարևորագույն դերերից մեկն ունի:
«Այդ հնարավորությունը մենք դիտարկում ենք: Հույս կա, որ արևմտյան գործընկերների «աչքերը բացվել են» և նրանք հասկանում են, որ չպետք է պատժամիջոցներ կիրառել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության նկատմամբ Ղրիմի վերադարձի հետ կապված, քանի որ այդ իրավիճակը փակուղային է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հայտարարությունը հաստատել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին: