Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է երկկողմանի բանակցություններ անցկացնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Սոչիում, եթե նա դրական պատասխանի հանդիպմանը մասնակցելու հրավերին: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան հայտնել է.
«Մենք բոլոր նախարարներին հրավիրել ենք և սպասում ենք բոլորին, այդ թվում՝ Թուրքիայի և Ուկրաինայի նախարարներին, սակայն դեռևս պատախան չկա: Ես կարծում եմ, որ այս շաբաթ, ամենաշատը հաջորդ շաբաթվա սկզբին հասկանալի կլինի, թե ովքեր կմասնակցեն»: