Ռուսական բանակը մոդերնիզացվում է
Ռուսական բանակը հրամանատարական մեքենաներ և համալիր սարքավորումներ կստանա՝ կապված «Акведук»-ի ռադիոկայանների մոդերնիզացման հետ, որի տվյալների փոխանցման արագությունը մեծացել է 10 անգամ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Նորացված կապի տեխնիկան հիմնված է նոր տեխնոլոգիաների վրա և մատակարարում է ռազմական կառավարման և այլ տվյալների ավելի արագ փոխանցում: Ռադիոկայանը ստեղծվել է վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների օգտագործման հետ: Այն ունի կոդավորման բարելավված անձեռնմխելիություն, կապի և փոխանցվող ինֆորմացիայի հավաստիության բարձր հուսալիություն՝ նույնիսկ հակառակորդի ռադիոէլեկտրոնային հարձակումների պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, հատուկ ծրագրային ապահովումը ռադիոկայանին «խելամիտ» հնարավորություններ է տալիս: