Ճապոնիայում հայտնել են ՌԴ-ի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին
Ճապոնիայի ղեկավարության` ռուս-ճապոնական հարցերով ներկայացուցիչ Տիկահիտո Հարադան հայտնել է, որ Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով են զարգանում` քաղաքական երկխոսության շնորհիվ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Վերջին շրջանում ռուս-ճապոնական հարաբերությունները ցուցաբերում են դրական շարժ ինտենսիվ քաղաքական երկխոսության շնորհիվ: Բացի այդ, մայիսին Սոչիում կայացել է հանդիպում բարձր մակարդակով, որը եղել է պտղաբեր և խթան է հանդիսացել երկկողմանի հարաբերությունների համար»,- ասել է Հարադան: