ՌԴ-ն և Գերմանիան առաջիկայում կքննարկեն իրենց բարդացած տնտեսական հարաբերությունները
Գերմանիայի փոխկանցլերը և Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը նախատեսում են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, որտեղ կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Rheinische Post թերթը:
Ինչպես հայտնի է խոսակացության գլխավոր թեման ռուս-գերմանական տնտեսական հարաբերություններն են, որոնք բարդացել են հակառուսական պատժամիջոցների պատճառով: