Բեյրութն ակնկալում է ստանալ Մոսկվայի աջակցությունը` ներքաղաքական ճգնաժամի լուծման հարցում
Բեյրութն ակնկալում է ստանալ Մոսկվայի օգնությունը` Լիբանանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով ֆինանսների նախարար Ալի Հալիլին:
«Մենք կցանկանայինք, որպեսզի Ռուսաստանը մեզ մեծ աջակցություն ցուցաբերեր: Նաև օգներ հաղթահարելու ներքաղաքական ճգնաժամը: Շուտով ես հանդիպում կունենամ ԱԳՆ-ում, որտեղ մենք կքննարկենք աջակցության մեխանիզմը, որը Մոսկվան կարող է ցուցաբերել ճգնաժամի հաղթահարման համար»,- հայտնել է նախարարը: