Գտնվել է ՌԴ-ի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահի դին
Ըմբշամարտիեռակի աշխարհի չեմպիոն Բուվայսար Սայթիևը հայտնել է, որ Չեչնիայի Չիշկի գյուղում հայտնաբերվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահի դին: Նա անհայտ կորել էր մայիսի 3-ին` գետն ընկնելուց հետո: Որոնողական աշխատանքներում մասնակցել է 600 մարդ:
«Այսօր գտնվել է Վարաևի մարմինը, նրան ճանաչել են հարազատները: Որոնողական աշխատանքները չեն դադարել այն պահից, երբ տեղի է ունեցել դեպքը: Նրան փնտրել են մեծաքանակ մարդիկ՝ վատ եղանակային պայմաններում: Շատերը դեռ հույս ունեին, որ նրան ողջ կգտնեն, սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ»,- այս մասին հայտնել է ТАСС-ը` հղում տալով ըմբշամարտիկին: