Օմսկում զբոսանավ է խորտակվել
Օմսկում` Իրտիշ գետում խորտակվել է զբոսանավ՝ 7 զբոսաշրջիկով: Այս մասին հայտնել է «Омск-информ»-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ ժամը 7.00-ին: Նախնական տվյալներով՝ խորտակման պատճառը դարձել է «վտանգավոր մանևրները»:
Հայտնի է, որ 5 մարդ արդեն փրկվել է, իսկ մյուս երկուսի գտնվելու վայրը հայտնի չէ: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: