Երեխաների մահը Կարելիայում. ինչ գիտենք այս պահի դրությամբ
Մի խումբ երեխաներ, ովքեր հանգստանում էին Ռուսաստանի Կարելիա դաշնությունում` «Սյամօզերո պարկ-հյուրանոց» ճամբարում, ջրային էքսկուրսիայի ժամանակ փոթորկի մեջ են ընկել: Նավակները շուռ են եկել և նրանք խորտակվել են: Երեխաների իրավունքների հարցերով լիազոր Պավել Ատախովը «Twitter »-ի իր էջում հաղորդել է, որ վերջին տվյելներով զոհերի թիվը կազմում է 15 երեխա:
Ընդհանուր առմամբ 3 նավի վրա եղել է 47 երեխա և 4 մեծահասակ` առողջարանային կենտրոնի հրահանգիչները: Հաջողվել է փրկել 36 մարդու, նրանցից 25-ը կղզում են, 11-ը` Կուդոմա գյուղում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորած համարվող մի երեխայի գտել են հենց գյուղում:
Փրկված երեխաներից հինգը բժշկի կարիք են ունեցել: Նրանց տարել են հիվանդանոց ցրտահարության, ոչ ծանր վերքերի և սթրեսի պատճառով:
Ավելի ուշ բոլոր երեխաներին բերել են Պետրոզավոդսկ, որտեղ նրանք ապահովված են բոլոր անհրաժեշտ իրերով:
Կարելիայում հունիսի 20-ին սուգ է հայտարարվել: