Մինչ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Մերկելը և Պուտինը հնարավոր է` հանդիպեն
Հնարավոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում ունենան նախքան ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը տեղի է ունենալու Վարշավայում հուլիսի 8- 9-ը: Այս մասին գրում է գերմանական «Stuttgarter Nachrichten»-ն` հղում անելո Գերմանիայի կառավարական շրջաններում իր աղբյուրին:
Ըստ թերթի աղբյուրի ինֆորմացիայի, «Իդեալական դեպքում նոր հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ*ի գագաթաժողովից առաջ»: Նպատակը կլինի լարվածության թուլացումը:
Ապրիլի վերջին «Tagesspiegel» թերթը գրել էր, որ Գերմանիայի քաղաքական գործիչները պահպանում են Ռուսաստանի հետ շփումները, չնայած հակառուսկանա անկցիաների հարցում Գերմանիայի կանցլերի աննկուն դիրքորոշմանը: