Կարելիայում մահացած երեխաները 12-15 տարեկան են եղել
Կարելիայի մշակույթի նախարարության՝ զբոսաշրջության կառավարման ղեկավար Եկատերինա Բիկտիմիրովան հաղորդել է, որ այն երեխաները, ովքեր մահացել են Սյամոզերի լճի փոթորիկի ժամանակ, 12-ից 15 տարեկան են եղել: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«49 մարդուց բաղկացած խումբը փոթորիկի մեջ է ընկել: Խմբում 12-ից 15 տարեկան երեխաներ էին՝ ուղեկցող մարդկանց հետ»,- հայտնել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարելիայի հիվանդանոց է հոսպիտալացվել 5 երեխա, ովքեր տուժել էին արտակարգ պատահարի ժամանակ:
Ինչպես արդեն հայտնել ենք, դեպքի հետևանքով 11 երեխա է մահացել: