Ողբերգություն՝ Կարելիայում. դպրոցականների ճամփորդությունը 11 երեխայի կյանք է խլել (լուսանկարներ)
Կարելիայի շրջանում (ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում)՝ Սյամոզերո լճում, նավակ է խորտակվել, որի հետևանքով 11 երեխա է մահացել: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով ոստիկանությանը:
РИА «Новости» գործակալության աղբյուրը պարզաբանում է, որ այժմ երեք երեխա է որոնվում:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել են այն մասին, որ 49 մարդուց բաղկացած խումբը՝ հիմնականում երեխաներ, փոթորիկի մեջ է ընկել Կարելիայում:
Մոսկվայի և Պետերբուրգի դպրոցականների ճամփորդությունը ողբերգության է վերածվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Այս պահին դեպքի վայրում են փրկարարները: Երեխաների մահվան մասին պատմել է Կարելիայի 12-ամյա զբոսաշրջիկը:
Հաղորդվում է, որ 49 մարդուց 36-ի կյանքը հաջողվել է փրկվել: