Պուտինի ելույթը՝ իտալական մամուլի ուշադրության կենտրոնում
Իտալական ԶԼՄ-ները ակտիվորեն մեկնաբանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնի ելույթը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում արված: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Ֆորումին մասնակցել է նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
«Վլադիմիր Պուտինն ասում է, որ նա ցանկանում է «ուժեղ Եվրոպա» տեսնել, և որ ազգայնական կուսակցությունների արարքներն ընդամենը իշխող ուժերի քաղաքականության արդյունքն են, առաջին հերթին ներգաղթի հարցով: Վլադիմիր Պուտինն ասում է, որ Ռուսաստանը նոր «սառը պատերազմի» կարիք չունի և որ «նրա քաղաքականությունն ուղղված է համագործակցության և փոխզիջումներ որոնելու վրա»»,- գրում է Միլանի ազդեցիկ թերթերից «Corriere della Sera»-ն:
Թերթը նշում է, որ ռուս առաջնորդը չի կենտրոնացել պատժամիջոցների խնդրի վրա, սակայն հասկացրել է, որ Մոսկվան պատրաստ էր առաջինը չեղարկելու իր հակամիջոցները ԵՄ-ի նկատմամբ, եթե վստահ լիներ, որ Եվրոպան համապատասխան ձևով կպատասխաներ: