Ես կոչ եմ անում բոլոր թալիշցիներին չհավատալ ասեկոսեներին և համախմբվել. Թալիշի մարտական ջոկատի հրամանատար (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թալիշցիները ներկայացրեցին Թալիշն ու թալիշցուն՝ այսօր և 24 տարի առաջ:
Թալիշ հիմնադրամի գործադիր տնօրեն, Թալիշի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Միքայել Ապրեսյանի խոսքով՝ Թալիշը հիմնադրվել է 461 թվականի հոկտեմբեր ամսին՝ Թալիշ իշխանի նախաձեռնությամբ:
Միքայել Ապրեսյանի խոսքով՝ որոշվել է կազմավորել գումարտակ, որի նպատակն է՝ պաշտպանել Թալիշի սահմանային գոտին և անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված մարտական ցանկացած գործողության:
«Ես կոչ եմ անում բոլոր թալիշցիներին չհավատալ այս կամ այն ասեկոսեներին և համախմբվել, կազմել մարտական զորամիավորում: Կապ չունի, թե ինչ թվաքանակով կլինի: Մենք նախատեսել ենք մեկ գումարտակի մակարդակով, որ գնանք մեր հայրենի բնօրրանը պաշտպանելու»,- ասաց Միքայել Ապրեսյանը: