Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանք կատարելուն՝ Արկտիկայի աշխարհագրական ռեսուրսների կարգավորման մասին պայմանավորվածությունների հարցով: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Եվգենի Լուկյանովը հայտնել է.
«Արկտիկա մուտքի մեղմացումը, որը կարելի է սպասել ինչպես կլիմայի փոփոխությունների, այնպես էլ տեխնիկական պրոգրեսիայի հետ կապված, չպետք է մղի անպատասխանատվության և դրանց (ռեսուրսների) շռայլ օգտագործման»,- հայտնել է նա` ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում «Արկտիկայի շրջանի պոտենցիալի իրականացման համար միջազգային համագործակցություն» թեմայով նիստին: