Ապրիլյան Հայաստանը հետզհետե վերադառնում է մարտյան Հայաստանի վիճակին
Բոլորիս աչքերի առջև ապրիլյան Հայաստանը հետզհետե վերադառնում է մարտյան Հայաստանի վիճակին, իսկ դա անխուսափելի մահ է պետության համար: Դեռևս կան չմարած նշույլներ ապրիլյան համազգային նախազարթոնքից, և ազգի, պետության ու հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդիկ չպիտի թույլ տան չքանան այդ նշույլները:
Պասիվությունը, կողքից նայելը, սեփական գլխի ճարը տեսնելով տարվելը արագացնելու են Ազգի, Պետության ու Հայրենիքի, յուրաքանչյուրիս կործանումը:
Պահը ճակատագրական է՝ պասիվությունը մահ է, և մենք ուղղակի հարկադրված ենք այդ նշույլները փայփայելով, բորբոքելով՝ ժողովրդին հասցնել ազգային զարթոնքի:
Դու տեսնու՞մ ես քեզ այդ գործընթացում:
Արծրուն Պեպանյան. ֆեյսբուք: