Ռուսաստանը հետաքրքրված է ԵՄ-ԵԱՏՄ գործընկերության հաստատմամբ. Պուտին
Ռուսաստանը հետաքրքրված է Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հաստատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ որպես այդ համագործակցության հաստատման առաջին քայլ կարող է լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների միջև փորձագիտական երկխոսությունը մի շարք հարցերում, այդ թվում` առևտրի և ներդրումների: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Որպես առաջին քայլ կարելի է վերականգնել տեխնիկական մակարդակում փորձագիտական երկխոսությունը հարցերի ավելի լայն շրջանակով: Այդ շրջանակը կընդգրկի առևտուրը, ներդրումները, տեխնիկական կարգավորումները մաքսային վարչարարությունը»,- նշել է Պուտինը` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին:
«Այսպիսով, մենք կարող ենք հիմքեր ստեղծել հետագա համագործակցության և փոխգործակցության համար»,- հավելել է ՌԴ նախագահը