Մոտ 40 երկրներ պատրաստ են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Պուտին
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում ԵԱՏՄ-ի և այլ երկրների ու ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության ասպաեզում: Ի դեպ, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ցանկություն են հայտվել ավելի քան 40 երկրներ և միջազգային կազմակերպություններ: Մենք մեր գործընկերների հետ կարծում ենք, որ ԵԱՏՄ-ը կարող է դառնալ ավելի լավ ինտեգրացիոն կառույցի ձևավորման կենտրոն: Նման կառույցի շրջանակներում կարող են լուծվել խոշոր տեխնոլոգիական խնդիրներ»,- նշել է Պուտինը:
«Մենք առաջարկում ենք նաև ստեղծել մեծ եվրասիական գործընկերություն, որի մեջ կներգրավվեն ԵԱՏՄ-ը, ինչպես նաև երկրներ, որոնք մեզ հետ արդեն սերտ հարաբերություններ ունեն` Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և իհարկե, ԱՊՀ-ի մեր գործընկերները»,- հայտարարել է նա:
Ըստ Պուտինի, հարկ է սկսել ճյուղային համագործակցության և ներդրումների ոլորտներում կարգավորումների հեշտացումից և ունիֆիկացումից: Այդ կարգավորումների թվում կլինեն տեխնիկական, սանիտարական, մաքսային գրանցման, հեղինակային իրավունքների պաշտպանության կարգավորումները: