ԵՄ-ն երկարաձգել է Ղրիմի դեմ սանկցիաները ևս մեկ տարով
ԵՄ-ի խորհուրդը հունիսի 17-ին ևս 12 ամսով երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները: Դրանք Ղրիմի և Սևաստոպոլի հանդեպ կգործեն մինչև 2017 թ-ի հունիսի 23-ը Ղրիմի միացումը Ռուսաստանին չճանաչելու ռազմավարության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
ԵՄ-ը արգելել է իր ձեռնարկատերերին Ղրիմի հետ ցանկացած առևտրային գործունեությամբ զբաղվել, եթե գործարքները չեն ձևակերպվում ուկրաինական մաքսատան միջոցով: Բացի այդ, ԵՄ-ը արգելել է Ղրիմի բնակիչներին վիզա տրամադրել Ռուսաստանում եվրոպական երկրների հյուպատոսական հաստատություններում:
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականությունը երեք տարբեր ուղղություններով է` վիզային սահմանափակումներ ռուսների համար, տնտեսական սանկցիաներ ընդդեմ ռուսական մի շարք պետական նավթային, պաշտպանական և ֆինանսական ընկերությունների, ինչպես նաև Ղրիմի հանդեպ սահմանափակող միջոցառումներ: