Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Պուտին-Պան Գի Մուն հանդիպումից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպմանը ուշադրությունը սևեռել են Սիրիայի հարցերի վրա: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
«Ընդհանուր առմամբ, Պուտինը բարձր է գնահատել Պան Գի Մունի աշխատանքը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով այն, որ նա մոտ է իր առաքելությունը կատարելն ավարտվելուն:
ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրիի ներկայությամբ մեծ ուշադրություն են դարձրել Սիրիային»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը մեջբերում է «РИА Новости» գործակալությունը: