Չգիտեմ՝ որքանով է դա խելամիտ. Պեսկովի պատասխանը՝ Սարկոզիի առաջարկին
Բարեգործությամբ զբաղվելը և հակամիջոցները չեղարկելը արևմտյան գործընկերների կողմից Մինսկի համաձայնագրերի կատարման պահանջի ֆոնին խելամիտ չի լինի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Նախօրեին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Մոսկվային հորդորել էր առաջինը չեղարկել տնտեսական միջոցառումները, որոնք արևտմյան երկրներին դեմ են: Ամենաուժեղը պետք է առաջին ձեռք մեկնի, իսկ ամենաուժեղը, ըստ Սարկոզիի, Պուտինն է:
Պեսկովի խոսքով՝ ռուս առաջնորդը ոչ մի կերպ չի արձագանքել այդ առաջարկությանը: Մամուլի քարտուղարը հայտնել է, որ չէր ցանկանա դա անել նրա անունից: Նա հավելել է, որ նման հայտարարությունները հնչում են «Մինսկ-2»-ի բովանդակության սխալ ըմբռնման ֆոնին: