Ռուսաստան-ՆԱՏՕ կոնֆլիկտը կարող է ավարտվել միջուկային պատերազմով. «The Week»
Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ ռազմական բախումը կարող էր վերաճել միջուկային պատերազմի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Week»-ին:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, վերջերս արևմտյան վերլուծական կենտրոնը հանգել է այն եզրակացությունը, որ թեորիապես Ռուսաստանը կարող է պարտության մատնել ՆԱՏՕ-ին և գրավել Մերձբալթյան երկրները մի քանի օրում՝ շնորհիվ տարածաշրջանում եղած 46 գումարտակի, որոնց դիմակայում են ընդամենը 11 գումարտակներ:
Վերլուծաբանը նշում է, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը մի շարք առավելություններ կունենա: Այսպես, պատերազմը կլինի «Մոսկվայի ճանապարհին», որը կարող է զորքերը տեղակայել երկրի այլ մասերում: Մոսկվան կունենա «անսպասելիության էլեմենտ»:
Սակայն Ռուսաստանն ունի նաև թերություններ: Տասնամյակների ընթացքում «երկիրն ապրել է առատաձեռն նվերների հաշվին, որոնք ժառանգվել են նախկին սովետական բանակից»: 2014թ-ին երկիրը սկսեց մոդերնիզացնել իր զինված ուժերը, սակայն այդ ծրագիրը մինև վերջ չիրականացավ տնտեսական դժվարությունների պատճառով: Եթե ենթադրենք, որ Ռուսաստանը կարող սկսել պարտվել, նա կարող է օգտագործել միջուկային զենք: