Պուշկովը հայտնել է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև ճգնաժամի գագաթնակետի հաղթահարման մասին
Միջազգային հարցերով Պետդումայի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը թվիթթերյան իր էջում հայտնել է Ռուսաստանի և ԵՄ-ի ճգնաժամի գագաթնակետի հաղթահարման մասին:
«Սանկտ Պետերբուրգի ֆորումի իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորումը կլինի դանդաղ, բայց կայուն: Թեժ ճգնաժամն անցել է»,- ասել է նա:
Ավելի վաղ, Պուշկովը հայտնել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև համերաշխության բացակայության մասին: