ՌԴ-ի և Ճապոնիայի համագործակցության հարցում այլընտրանք չկա. Պետդումա
ՌԴ-ի Պետդումայի մամուլի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի համագործակցության հարցում այլընտրանք չկա: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Վերջին ժամանակներում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ մեր երկրների քաղաքական երկխոսության զարգացման հարցում:
Առաջին հերթին մի քանի հանդիպում միջազգային միջոցառումների ժամանակ անցկացրել են մեր երկրների ղեկավարները: Այդ հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել մտերմություն` երկկողմանի հարաբերությունների հիմնական հարցերի դիրքորշման մեջ: Ես համոզված եմ, որ երկու կողմերն էլ ունեն պատկերացում այն մասին, որ համագործակցության զարգացման համար այլընտրանք չկա»,- ասել է նա: