ՌԴ-ն և Ճապոնիան քննարկելու են խաղաղ պայմանագրի հարցը
Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ ռուսական և ճապոնական կողմերի պաշտոնական անձիք մտադիր են Տոկիոյում հունիսի 22-ին խաղաղ պայմանագրի խնդիրների վերաբերյալ բանակցություններ վարել: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Ես հեռանկարային և պտղաբեր երկխոսություն ունենալու հույս ունեմ»,- նշել է Կիսիդան:
Նշվում է, որ հանդիմանը ներկա կլինեն Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչ Տիկահիրո Հարադան և արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը: