ՌԴ նախագահի՝ Ֆինլանդիա այցի ժամանակ հակառուսական պատժամիջոցների հարցը չի քննարկվելու. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիա այցի ժամանակ հակառուսական պատժամիջոցների մասին խոսք չի լինելու: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ռուսական կողմը ավանդաբար չի բարձրացնում պատժամիջոցների հարցը: Դա մեր օրակարգի հարցը չէ: Ավելին, մենք վստահորեն կարող ենք ասել, որ սկսվել է ռուսական տնտեսության բավականին արագ հարմարվողականություն` պատժամիջոցների պայմաններում, և դա մեր օրակարգի հարցը չէ»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ ռուսական կողմը չի հանդիսացել պատժամիջոցների նշանակման նախաձեռնողը և չպետք է դառնա նախաձեռնողը, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից: