ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև համերաշխություն չկա. Պուշկով
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առևտրային համագործակցության զարգացումը ՌԴ-ԵՄ հարաբերությունների վատթարացման ֆոնին ցույց է տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև համերաշխության բացակայութունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եթե Բրյուսելում համառորեն շարունակում են կորցնել ՌԴ-ի հետ կապված օգուտները, ԱՄՆ-ում ԵՄ-ի հաշվին աճում է առևտրային հարաբերությունները: Այդպիսի «համերաշխություն»»,-գրել է Պուշկովը:
Ավելի վաղ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարած Ռուսաստանի քաղաքականության մեկուսացումը ձախողվել է: