Պուտինը պարգևատրել է Պան Գի Մունին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ նրան Բարեկամության շքանշանով է պարգևատրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Պան Գի Մունը Բարեկամության շքանշանով պարգևատրվել է ազգերի միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության, փոխըմբռնման ամրապնդման համար:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ Եվրոպան շարժվում է սխալ ուղղությամբ:
Նա կոչ է արել երկրներին ամրապնդել կապերը, ոչ թե ստեղծել նոր պատեր: