Իսպանիայում առաջին անգամ բացահայտել են սառը պատերազմի ժամանակ գործած ռուս լրտես-հետախույզի. Politico
Ռուս հետախույզ Սերգեյ Չերեպանովը 20 տարի շարունակ աշխատել է Իսպանիայում ուրիշի անվան տակ, հորինված կենսագրությամբ: Նա Եվրոպայում սառը պատերազմի տարիներին գործած առաջին բացահայտված հետախույզ-լրտեսն է: Այս մասին հաղորդում է իսպանական «Politico»-ն:
Չերեպանովն ապրել է Մադրիդում Հենրի Ֆրիտա անունով: Եղել է բիզնես խորհրդատու, զբաղվել է սոցիալ-տնտեսական հետազոտություններով: Իսպաներենի իր թեթև ակցենտը նա բացատրում էր իր ծագումով: Ըստ հորինված կենսագրության, նրա մայրն ապրել էր Էկվադորում, իսկ հայրը` Նոր Զելանդիայում:
Մեծ Բրիտանիայի հետախուզությունը կապվել էր Չերեպանովի հետ ԱՄՆ-ում 10 ռուս հետախույզների ձերբակալության հաջորդ օրը: Դրանից հետո էլ նա բացահայտվել էր:
Ըստ եվրոպական հատուկ ծառայությունների աղբյուրների, Չերեպանովը բացահայտվել է շնորհիվ նրա գործընկերների ձերբակալությունից հետո բացահայտված տվյալների: Տվյալ պահին Չերեպանովի հասցրած հնարավոր վնասի չափն անհայտ է: