Սոչիում տղամարդը կայծակահարվել է
Կրասնոդարի երկրամասի լեռներում` Սոչիի մերձակայքում, զբոսաշրջիկին հարվածել է կայծակը: Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ տղամարդը ողջ է մնացել, փրկարարները նրան տեղափոխել են ինքնաթիռով:
Կայծակը հարվածել է տղամարդու ուսին: Նա ստացել է այրվածքներ: