Պուտինի այցելության պատճառով Օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում
«Լառնակա-Սանկտ Պետերբուրգ» չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաընկերության» «А321» օդանավը վայրէջք է կատարել Թալինում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդել է Էստոնիայի մայրաքաղաքի օդանավակայանի ծառայությունը՝ օդանավը Թալինում բարեհաջող վայրէջք է կատարել:
Սանկտ Պետերբուրգի օդանավակայանը հաղորդել է, որ ինքնաթիռը 40 րոպե օդում պտույտ է կատարել, քանի որ այդ պահին քաղաքին է մոտեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը:
«Վառելիքը վերջանում էր, այդ իսկ պատճառով վայրէջք կատարեցինք Թալինում»,-նշել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում էր՝ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին:
Այս տեղեկատվությունը, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: