Ռուսաստանը կարող է 2018թ-ի աշխարհի առաջնությանը օրինախախտ երկրպագուների մուտքը ՌԴ արգելել
Արտասահմանցի այն երկրպագուներին, ովքեր հակառուսական քայլեր կանեն և կպղծեն պետական խորհրդանիշերը, պետք է արգելել ժամանել Ռուսաստան՝ 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այսպես է կարծում Պետդումայի՝ քաղաքացիական հասարկության՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ համատեղ ինստիտուտի համագործակցության միջկուսակցական պատգամավորական խմբի ղեկավար Միխայիլ Ստարշինովը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն ուշադիր հետևում է Ֆրանսիայում տիրող իրավիճակին՝ կապված երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցող անկարգությունների հետ:
«Վստահ եմ, որ ֆրանսիական կողմի հետ միջգերատեսչական համագործակցության շրջանակում ռուս իրավապահները կարող են տեղեկացվել արտասահմանցի երկրպագուների մասին, ովքեր հակաիրավական գործողութուններ կանեն և կվիրավորեն Ռուսաստանին և պետական խորհրդանիշերը: Այդ տվյալներն ունենալու դեպքում, ենթադրում եմ, որ այդպիսի երկրպագուների մուտքը Ռուսաստան պետք է արգելել, այդ թվում՝ 2018թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ»,- նշել է նա: