ՌԴ-ի և Ուկրաինայի միջև մարդասիրական փոխանակումները կապ չունեն Մինսկի համաձայնագրի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարդասիրական փոխանակումները որևէ կապ չունեն Մինսկի համաձայագրի հետ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Ես այս դեպքում կբացառեի որևէ կապ փնտրել Մինսկի համաձայնագրի հետ, որովհետև նրանում, եթե նույնիսկ այն այդքան էլ ուշադիր չկարդաք երևում է, որ խոսքը այլ քաղաքացիների մասին է: Այս դեպքում, սա մարդասիրական փոխանակում է, որոնք կապ չունեն համաձայնագրի հետ»,- ասել է Պեսկովը:
Երեկ Ուկրաինայի քաղաքացիներ Գենադի Աֆանասևը և Յուրի Սոլոշենկոն, որոնք դատապարտվել էին Ռուսաստանում` վերադարձան Ուկրաինա: