Լավրովը Ֆրանսիայի ԱԳՆ-ին ուղերձ է հղել՝ ռուս երկրպագուների ավտոբուսը կանգնեցնելու դեպքի հարցով
Ռուսաստանի Դաշնությունն անթույլատրելի է համարում Ֆրանսիայում «Եվրո-2016»-ի ռուս երկրպագուների ավտոբուսը կանգնեցնելը և մուտքի թույլտվություն չտալը:
Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրվը: Նա նաև հաղորդել է, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ին ուղերձ է հղել՝ այդպիսի պատահարների կրկնությունը թույլ չտալու հորդորով: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
«Տեղի է ունեցել ընդհանրապես անթույլատրելի պատահար, երբ ավտոբուսը, որում ավելի քան 40 երկրպագու է եղել, ոստիկանությունը կանգնեցրել է: Պահանջել են, որ նրանք դուրս գան ավտոբուսից՝ փաստաթղթերի ստուգման համար, անձերի նույնականացում է տեղի ունեցել»,- նշել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի իշխանությունները «պարտավոր էին հենց այդ պահին, երբ դա տեղի է ունեցել, տեղեկացնել դրա մասին դեսպանությանը կամ Մարսելում գլխավոր հյուպատոսությանը»: