Կրեմլում կարծում են, որ Էրդողանի նամակը Պուտինին պատասխան չի պահանջում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորանքով, ավանդական արձանագրային ուղերձ է, որը պատասխան չի պահանջում: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Դա արձանագրային ուղերձ է, ավանդաբար տեղի է ունենում ազգային օրերի առթիվ այդպիսի ուղերձների փոխանակում: Դա արձանագրային և սովորական պրակտիկա է միջազգային հարաբերություններում: Սովորաբար այդպիսի ուղերձները ինչ-որ պատասխան չեն պահանջում: Այլ բովանդակային հարցեր, դժբախտաբար, այդ ուղերձում չեն եղել»- հայտնել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ երկու երկրների բարդ դիվանագիտական հարաբերությունները միշտ չէ, որ առիթ են ծառայում նամակների փոխանակումը դադարեցնելու համար: «Երբեմն շարունակվում են ուղարկվել նամակներ, երբեմն՝ ոչ, դա կախված է իրավիճակից: Այս տարի այն ուղարկվել է, բայց սա առաջին ազգային օրն է Թուրքիայի կողմից մեր ինքնաթիռի վրա հարձակվելուց հետո»,- մանրամասնել է Պեսկովը: