ՌԴ-ն շարունակում է ուժերը համակարգել՝ միջուկային ահաբեկչությունների դեմ պայքարելու համար. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ն շարունակում է համակարգել ուժերը «միջուկային ոլորտի վտանգավոր մարտահրավերներին հակազդելու նպատակով»: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ երկիրը հստակորեն հարում է հիմնարար փաստաթղթերի դրույթներին, որոնք ծառայում են գլոբալ նախաձեռնությունների գործունեության համար: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Հաստատում ենք մեր մտադրությունը՝ գործընկերների հետ միջուկային ոլորտի վտանգավոր ահազանգերի դեմ արդյունավետորեն հակազդելու նպատակով ուժերի համակարգման հարցում»,- նշվում է երկրի նախագահի հայտարարության մեջ:
Ռուս առաջնորդը նշել է, որ հուսալի հիմք են մի քանի փաստաթղթեր՝ միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի հարցով միջազգային կոնվենցիան, միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիան, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի 1540 բանաձևը, որի դրույթներին խստորեն հետևում է ՌԴ-ն: