ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը Սև ծովում վնաս կհասցնի տարածքային անվտանգությանը. ՌԴ ԱԳՆ
Սև ծովում ՆԱՏՕ-ի մշտական ներկայությունը կդառնա ապակայունացնող գործոն և վնաս կհասցնի տարածքային անվտանգությանը: Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը:
«Դա կլինի ամբողջովին նոր երևույթ Սև ծովում, որն իհարկե վնաս կհասցնի անվտանգությանը: Մինչ օրս նման միացում չի եղել, եղել են ոչ տարածքային պետությունների ռազմանավերի առանձին մուտքեր՝ հատկապես ամերիկացիների»,- ասել է նա:
Բացի այդ, նա իր կասկած է հայտնել, որ այդպիսի գործողությունները կարող են հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերություների բարելավմանը: