Կրեմլը արտասովոր երևույթ է համարում Լավրով-Քերրի հաճախակի հեռախոսազրույցները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների համար արտասովոր երևույթ է համարել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերրիի հաճախակի կոնտակտները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ուշակովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկրների համագործակցությունը չի անցել Կրեմլի և Սպիտակ տան մակարդակին, լրագրողներին հայտնել է.
«Հայտնի են Լավրով-Քերրի գրեթե ամենօրյա հեռախոսազրույցների մասին: Դա արտասովոր երևույթ է ռուս-ամերիկյան հարաբերությունների համար»:
Նա պարզաբանել է, որ նաև աշխատանք է տարվում երկու երկրների ռազմական գերատեսչությունների հարցով: