Ավստրիայի նախագահի և կանցլերի փոփոխությունը կարող է ազդել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. ՌԴ-ում Ավստրիայի դեսպան
Ավստրիան միշտ էլ կողմ է եղել երկրների հետ հարաբերությունների շարունակականությանը, սակայն նախագահի և կանցլերի փոփոխությունից հետո նոր ազդակներ կարելի է ակնկալել Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացման հարցում: Այս մասին կարծում է Ռուսաստանում Ավստրիայի դեսպան Էմիլ Բրիկսը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավստրիայում նախագահի ընտրությունները տեղի ունեցան մայիսին: Առաջին անգամ Ավստրիայի նախագահ է դարձել ոչ թե ավանդաբար իշխող կուսակցությունների` ազգային ուղղվածության և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից որևէ մեկը, այլ Կանաչների նախկին առաջնորդ ռուսական արմատներով Ալեքսանդր Վան դեր Բելլենը:
Նույն ամսում Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս` նման քայլը բացատրելով նրանով, որ բավարար աջակցություն չի ստանում Սոցիալ դեմոկրատական կուսակցությունից իր քաղաքականությունն իրականացնելու համար: Նոր կանցլեր է դարձել Ավստրիական երկաթուղիների նախկին ղեկավար Քրիստիան Քերնը: