Կրեմլը միջոցառումեր է իրականացնում ՆԱՏՕ-ի գումարտակների դեմ. Պեսկով
Ռուսական իշխանությունները հետևում են և անալիզի ենթարկում ՆԱՏՕ-ի զինված ուժերի տեղաշարժը ռուսական սահմանների մոտ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
«Մեր պաշտպանական գերատեսչությունը և համապատասխան ծառայությունները հարկ եղած ձևով հետևում են մեր սահմանների մոտ արտասահմանյան զինված ուժերի տեղաշարժերին, այդ տեղաշարժերը վերլուծում են»,- նշել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ միջոցառումներ են ձեռնարկվում «Ռուսաստանի հետաքրքրությունների պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու համար»:
Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ 2017թ-ի սկզբին ՆԱՏՕ-ն կարող է Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում 4 գումարտակ տեղադրել: