ԱՄՆ-ն պետք է վերանայի զենքի ազատ վաճառքի հարցը. Նարիշկին
ԱՄՆ-ի իշխանություններին պետք է կրկին վերանայել զենքի ազատ վաճառքի հարցը` Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո: Այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում տալով Սերգեյ Նարիշկինին:
«Կա զենքի ազատ վաճառքի խնդիր: Այստեղ կառավարությունը պետք է վերանայի այդ հարցը, որը լայն տարածում ունի ամերիկյան հասարակությունում»,- ասել է Նարիշկինը: