Օռլանդոյի ահաբեկչությունն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների բացթողումն է. Նարիշկին
Ռուսաստանի պետքարտուղարության խոսնակ Սերգեյ Նարիշկինն Օռլանդոյի ահաբեկչությունն անվանել է ամերիկյան հատուկ ծառայությունների բացթողում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նա նաև իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի իշխանություններին, ապա դա մեծ բացթողում է նրանց համար: Նրանք խոստովանել են, որ 3 անգամ տարբեր ժամանակաշրջանում հարցաքննել են ահաբեկչին»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեդի Գագան ելույթ է ունեցել ի հիշատակ Օռլանդոյի զոհերի: