Ուկրաինան դադարեցրել է կյանքի համար նշանակություն ունեցող դեղամիջոցի մատակարարումը Ռուսաստանին
Ուկրաինան դադարել է մատակարարել Ռուսաստանին կյանքի համար կարևոր «Մեզատոն» դեղամիջոցը, որը մտցվել է կյանքի համար հիմնարար նշանակություն ունեցող դեղամիջոցների ցուցակում: Բացի այդ, բարձրացվել է նրա արժեքը: Այս մասին հայտնել է «Коммерсант»-ը` հղում տալով բժշկական կենտրոններին:
Մեզատտնն արտադրվում է Խարկովի դեղամիջոցների գիտական կենտրոնում: Այն զանգվածայնորեն օգտագորվում է վերակենդանացման բաժանմունքներում, անեսթեզիոլոգների և մանկաբարձների կողմից տեղային և ընդհանուր անզգայացման համար:
Հաճախ այն օգտագործվում է վնասվածքների, վերքերի և արյան շրջանառության սուր խանգարման ժամանակ: